Գեղեցկության մրցույթ ռուսական «կանանց գաղութում» (Photo)
ՀասարակությունՊրիմորիեի երկրամասի «կանաց գաղութներից» մեկում գեղեցկության մրցույթ էր: Դրան մասնակցում էին այն կանայք ու աղջիկները, ովքեր պատժի կրման ընթացքում իրենց լավ էին դրսևորել և հնարավորություն էին ստացել գեղեցիկ հագուստներ կարել: Ժյուրիի անդամները ուղղիչ հաստատության ղեկավար կազմն էր, իսկ հրահանգիչներն օգնում էին կալանավոր կանանց դիմահարդարվել և զգեստափոխվել:
Թե ինչ մրցանակ էր սպասվում հաղթողին, հայտնի չէ, բայց երևի կսահմանափակվեին մի քանի տուփ թեյով ու թխվածքաբլիթներով: