ՌԴ-ում արտակարգ պատահարի հետեւանքով 24-ամյա հայ երիտասարդ է մահացել
ՀասարակությունՌուսաստանի Դաշնությունում օրերս դժբախտ պատահարի հետեւանքով հայ երիտասարդ է մահացել:
NEWS.am-ի տեղեկություններով, Սանկտ Պետերբուրգում արտագնա աշխատանքի մեկնած 24-ամյա երիտասարդը ավտոտեխսպասարկման կետում աշխատելիս է եղել, երբ հրդեհ է բռնվել եւ հագուստը սկսել է այրվել: Նա խնդրել է գործընկերոջը տարայով ջուր լցնել իր վրա, գործընկերը, սակայն, պատահմամբ բենզինով տարան է լցրել հայ երիտասարդի վրա, ինչի հետեւանքով վերջինս ստացած այրվածքներից մահացել է:
24-ամյա երիտասարդն Արարատի մարզի բնակիչ էր: Դեռեւս հայտնի չէ՝ քրեական գործ կա հարուցված, թե ոչ: