Ես խաբեությունը չեմ մոռանում. Պուտին
ՔաղաքականությունԽաբեությունը չեմ մոռանում, սակայն միշտ աշխատում եմ գործել առանց խուճապի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինչ վերաբերում է նրանց, ովքեր խաբում են կամ փորձում են խաբել։ Ես կարծում եմ, որ այստեղ նստածներից յուրաքանչյուրին փորձել են խաբել։ Չի լինում այնպես, որ մեզ չփորձեն խաբել։ Ես եւս մարդ եմ, ինձ եւս փորձում են խաբել երբեմն։ Սակայն եթե նույնիսկ ես դա տեսնում եմ, ես աշխատում եմ երբեք խուճապահար չգործել», - ասել է նա։