Արփինե Հովհաննիսյանը մեկնել է Վենետիկ. Նա կներկայացնի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ կարծիքների հետագա ընթացքը
Ուշադրության կենտրոնումՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն), որտեղ հունիսի 16-ին կմասնակցի «Ժողովրդարավրություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում ԱԺ փոխնախագահը լիագումար նիստում կներկայացնի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տրված կարծիքների հետագա ընթացքը` ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո: Նիստի ընթացքում կքննարկվի նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված կարծիքի նախնական տարբերակը՝ այն հաստատելու նպատակով:
Այցի շրջանակներում Արփինե Հովհաննիսյանը հանդիպումներ կունենա նաեւ Վենետիկի հանձնաժողովի համազեկուցողների հետ. հանդիպումների ընթացքում կքննարկվի ՀՀ դատական օրենսգրքի նախագիծը: