Մալայզիայում զբոսաշրջային հարկ են սահմանել
ՄիջազգայինՄալայզիայում զբոսաշրջային հարկ է սահմանվել, երկրի փոխվարչապետ Ահմադ Զահիդ Համիդին հաստատել է այն, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նա նշել է, որ հարցը վերջնականապես լուծվել է կառավարության նիստում։
Հուլիսի 1-ից զբոսաշրջիկներից հարկ կգանձեն։ Դրա չափը կախված կլինի հյուրանոցից, որտեղ կբնակվի հյուրը։ Սա կառնչվի տեղացի եւ արտասահմանցի զբոսաշրջիկներին՝ անկախ ճամփորդության նպատակից։
5 աստղանի հյուրանոցում բնակվելու դեպքում կգանձվի 20 ռինգիթ (4.6 դոլար), 4 աստղանիում՝ 10 ռինգիթ (2.3 դոլար), 3 աստղանիում՝ 5 ռինգիթ (1.2 դոլար) ։