Մխիթարյանի «կարմիր խնձորը»

Երեկ ամբողջ համացանցն ակտիվորեն քննարկում էր հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի և ռուս մոդել, հաղորավար Վիկտորյա Լոպիրյովայի նկարները: Լոպիրովյան 2018-ին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի առաջնության դեսպանն է ու եկել էր Հայաստան, այցելել տեսարշան վայրեր: Ինչպես նա, այնպես էլ Մխիթարյանը լուսանկարներ էին հրապարակել միասին, ինչը առիթ տվեց սոցցանցերի օգտատետերի երևակայության առկայծումներին:

Հայտնի ու հաջողակ ֆուտբոլիստները հաճախ են մոդելների հետ սիրային արկածներ ունենում, ամուսնանում, հայտնվում սկանդալների կենտրոնում: Եվ այդ ամենը արտացոլվում է ոչ միայն նրանց սոցցանցերի էջերում, այլև համաշխարհային մամուլի տարբեր պարբերականներում: Հետաքրքրությունը համաշխարհային աստղերի նկատմամբ միշտ էլ մեծ է:

Մխիթարյանի դեպքում, հրապարակված նկարների շուրջ հետաքրքրությանը ավելանում է ևս մեկ ասպեկտ: Ինչպես արդարացիորեն նշել է ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը ՝ մենք մի ազգ ենք, որի միակ հպարտությունն ու ուրախությունը Մխիթարյանն է: Ու երբ համազգային հպարտությունը, առաջին անգամ հրապարակում է գրավիչ տեսքով աղջկա, այն էլ ռուս աղջկա հետ նկարներ, այդժամ համազգային հպարտության զգացումը ազգային-ազատագրական պոռթկման է վերածվում:

Սկսվում են տարբեր տեսակի մեկնաբանություններ, որոնք քաջալերում են Մխիթարյանին «զինաթափել» ռուս մոդելին, ամուսնանալ նրա հետ, նորանոր մոդելներ ունենալ, հրաժարվել այս մեկից ու անցնել ուրիշ մոդելին: Իսկ առավել շատ աչքի էին ընկնում այնպիսի մեկնաբանություններ, որտեղ հայ ֆուտբոլիստին կոչ էին անում երջանկացնելու ոչ թե օտարազգի աղջկա, այլ հայ աղջկա:

Կարելի է ասել, որ Մխիթարյանի անձնական կյանքի շուրջ նման անհանգստությունը, ինչ-որ տեղ նմանվում էր կարմիր խնձորի քննարկման: Ստացվում է Մխիթարյանը ոչ միայն լավ ֆուտբոլիստ է, որի հաջողություններով մենք կարող ենք ուրախանալ, այլև հայ ազգի կոլեկտիվ ենթագիտակցականն արտացոլող մեկը, մի իդեալ, որ պիտի ամեն կերպ համապատասխանի հայի բոլոր չափանիշներին: Ու այս ամենն այն պարագայում, երբ Մխիթարյանն ու ռուս մոդելն ընդամենը մի քանի նկարներ էին հրապարակել:

Շատ հետաքրքիր է հետևել, թե ինչպես են ամեն անգամ, ցանկացած հաջողակ հայի շուրջ Հայաստանում կառուցվում միֆերի ու ցանկությունների շղթաներ, իսկ հետո, ինչ-որ կետով անհամապատասխանության դեպքում այդ շղթան քանդվում է, ազգային հպարտությունն էլ հայտնվում քննադատության թիրախում: Մարդու մասնագիտական հաջողությունները դրվում են մի կողմ ու մեր առօրյա, անձնական ու հասարակական կյանքի բոլոր անհարթությունները փորձում ենք փոխհատուցել որևէ հայտնի ու աշխարհին ներկայանալի հայի միջոցով ՝ մեր ազգի մասին «պուպուշ ու հայեցի» պատկեր ստանալու համար:

Մխիթարյանի անձականը երբեք այսքան քննարկված չէր եղել: Երեկ դրա առաջին փորձն էր՝ կարմիր խնձորը: Այսուհետ հայաստանյան հասարակությունն ավելի ուշադիր կլինի ֆուտբոլիստի կյանքի այդ հատվածին, թերևս ավելի ուշադիր, քան նրա ֆուտբոլային գործունեությանը:

Ջովաննա Անտոնելլի, Lraber.info

loading...
Վիճաբանություն Գյումրիում՝ սանրվածքը ծաղրելու պատճառով Համացանցում է հայտնվել Լիլուի անցյալի սկադալային լուսանկարները «Ես բաց ամուսնությամբ եմ ապրում. ահա, թե ինչպես է անցնում իմ սովորական շաբաթը» Ահա թե ինչ չափի կրծքեր են դուր գալիս տղամարդկանց ամենից շատ Արցախում հակատանկային ականի վրա «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել Երեւանում տատիկի գրկից 2-ամյա երեխան 2-րդ հարկից ընկել է. վիճակը ծանր է, ունի կոտրվածքներ Մարզպետի խորհրդականի սպանության գործով ձերբակալվածները երկուսն են. ուշագրավ մանրամասներ են հայտնի (ֆոտո) Օրվա կադր. Ծիծաղից կթուլանաք, երբ տեսնեք, թե ինչ համարձակ քայլի դիմեց բժշկուհին կամակոր հաճախորդին հանգստացնելու համար. ՖՈՏՈ Գաղտնիքներ, որ աղջիկներին դարձնում է առավել գրավիչ Սիրված հայ դերասանն հայրիկ դարձավ Ամբողջությամբ մերկ Էմիլի Ռատակովսկին՝ ֆիլմի նկարահանումների ժամանակ (լուսանկարներ) Էրոտիկա, որ գրավում է ոչ միայն տղամարդկանց, այլ նաև կանանց (լուսանկարներ) Քաղցկեղ առաջացնող 8 մթերք. Ուռուցքաբանները կոչ են անում դրանք չօգտագործել Միշոյի գեղեցկուհի կինը լողազգեստով լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով իր ողջ սեքսուալ հմայքը (ֆոտո) 10 կանոն տղամարդուն խելքահան անելու համար Լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում. այդ թվում 6 ժամ ՊՆ շենքում, 4 ժամ հիվանդանոցում «Ժողովուրդ». «Ուլիս-Երևան» ծախված խաղի հետքերով. մեղադրյալներից մեկին մեկուսացրել են Հայտնի են դարձել Փասադենայում զոհված 5-ամյա Արամազդ Անդրեսյանի ծնողների ապահարզանի մանրամասները Բանան ու կաթնաշոռ, և նիհարելն ապահովված է «Հայոց բանակի» ալիևյան երազանքները Պուտինն ԱՄՆ նոր հակառուսական պատժամիջոցներն անվանել է «յուրահատուկ ցինիզմ» Զզվելի բաներ, որ մարդիկ չպետք է անեն հանրային վայրերում, բայց անում են Սաակաշվիլիի փաստաբանները կբողոքարկեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին որոշումը Տղան դաջվածք էր անում մեծ կրծքերով աղջկա ձեռքին, երբ հանկարծ տեղի ունեցավ անսպասելին (տեսանյութ) Ահա թե ինչու պետք է ձեր երեխային քնեցնեք երեկոյան ժամը 9-ին
Ամենաընթերցված
Աղջիկը տղամարդկանց աչքի առաջ հանում է վարտիքը (Vid... «Հուլիսի 27-ից նոր ջերմային ալիք». Գագիկ Սուրենյան... Զվարճալի և տարօրինակ միջադեպ Վարդավառի ժամանակ ․․․ Վերջին շաբաթների ընթացքում մենք հնարավորինս օպերատ... «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը հն... Հուլիսի 30-ին` կայանալու է «Ազգային Տարազ» գեղեցկո... «Կարողա էս ձեր համար բեռնատար ա». 12 համարի երթուղ... Ո՞րքանով է օրինական մահացած անձանց դիահերձարան տեղ... Բաց նամակ շտապ օգնության ծառայության պետ` Թագուհի ... Ծիրան սուպերմարկետի վրա զինված հարձակման հետևում կ... Գագիկ Սուրենյանի անսպասելի հայտարարությունը. այսօր... Մեհրիբան Ալիևայի խոլորձախառն սելֆին instagram-ում ... Պրեմիերա. Լիլու. «Պապ ջան » Մի ամբողջ հատված նվիրել էին «Նեսեսիթի ֆորտում» ֆրա... Ադրբեջանը չի հետևում jus in bello-ի կանոններին Լավ մինչև ե՞րբ պիտի զոհեր և վիրավորներ ունենանք Դոնալդ Թրամփի վարկանիշը հերթական հակառեկորդն է սահ... Մեծ քաղաքը, բարձր շենքերից բացի, նաև ստորգետնյա ջր... Մենք թիմով ջանք ու եռանդ չենք խնայելու Երևան քաղաք... Ես խոստացել էի, որ չեմ հեռանում Արտաշատից. Արգամ Ա...
website by Sargssyan
15
Փակել X