Էդուարդ Ներսիսյանը՝ վարչապետի գլխավոր խորհրդական
Ուշադրության կենտրոնումՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Էդուարդ Ներսիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական: Այս մասին տեղեկանում ենք կառավարության e-gov.am կայքից:
"Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Էդուարդ Ներսիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից",- ասվում է վարչապետի որոշման մեջ։