22 հաստիքից կմնա 6-ը. Բաբլոյանը կադրային կրճատումներ է արել
ՔաղաքականությունՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կունենա 2 խորհրդական, 3 օգնական, 1 ռեֆերենտ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։
«Նախկին 22 հաստիքից բաղկացած կազմը կունենա ընդամենը 6 հաստիք»,-հայտնում է Բաբայանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արա Բաբլոյանը հայտարարել էր, որ հաստիքների կրճատում է լինելու: