Թուրքիայի Էգեյան հատվածում երկրաշարժ է գրանցվել
ՄիջազգայինԹուրքիայի Էգեյան ծովի ափամերձ հատվածում հունիսի 12–ին, Անկարայի ժամանակով 15։28–ին 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իզմիրի Քարաբուրունի շրջանում։ Երկրաշարժի հետեւանքով շրջանում մեծ խուճապ է սկսվել, բնակիչները արագ դուրս են եկել շինություններից։
Քարաբուրունի քայմաքամը հայտնել է, թե երկրաշարժի հետեւանքով մարդկային կորուստներ ու շինությունների ավերածություններ չեն եղել։
Նշվում է, որ երկրաշարժը զգացել են Հունաստանի ու Թուրքիայի մի շարք քաղաքներում։