Մեր հայտարարությունները եղել են հասցեական . Իգոր Պոպով
ՔաղաքականությունԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններն ուղղված են այն նպատակին, որ սահմանին կանխեն լարվածությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, Արցախի նախագահի նստավայրում Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, հաղորդում է Artsakhpress.am-ը:
«Մեր հայտարարությունները եղել են հասցեական, ինչի նպատակն է պահպանել խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը»,- նշել է ռուսաստանցի համանախագահը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Հայաստանից մեկնել են Արցախի Հանրապետություն: Նրանց այսօր ընդունել է Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: