Հայաստան կայցելի Էստոնիայի արտաքին գործերի նախարարը
ՔաղաքականությունՀունիսի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը եւ վարչապետը։
Հունիսի 13-ին կկայանան Հայաստանի եւ Էստոնիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները եւ համատեղ մամուլի ասուլիսը :