Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը
Ուշադրության կենտրոնումՖրանսիայում բացվել են ընտրատեղամասերը, որտեղ երկրի քաղաքացիները կարող են քվեարկել խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հայտնի է, որ Ֆրանսիայի քաղաքացիները պետք է ընտրեն խորհրդարանի ստորին պալատի ավելի քան 7,8 հազար թեկնածուից 577-ին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ քվեարկությունը մեկնարկել է Փարիզի ժամանակով ժամը 08:00-ին և կտևի մինչև տեղական ժամանակով ժամը 18:00: Տեղական իշխանությունների որոշման համաձայն՝ որոշ քաղաքներում ընտրատեղամասերի բացման կամ փակման ժամերը կարող են փոփոխվել, սակայն վերջին ընտրատեղամասն ընտրողների համար պետք է փակվի ամենաուշը 20:00-ին: Մասնավորապես, ընտրատեղամասերի աշխատանքը կերկարացվի Փարիզում, Լիոնում, Մարսելում, Թուլուզում և Նանտեում:
Նշվում է, որ մոտ 67 հազար ընտրատեղամասի անվտանգությունը կապահովի 50 հազար ոստիկան և ժանդարմ, ինչպես նաև՝ Sentinelle գործողության զինծառայողները: