Իտալիայում քվեարկություն է ընթանում է տեղական խորհրդարանական ընտրություններում
Ուշադրության կենտրոնումՀունիսի 11-ին Իտալիայում քվեարկություն է ընթանում է տեղական խորհրդարանական ընտրություններում: Երկրի ընտրատեղամասերը կաշխատեն տեղական ժամանակով ժամը 7-ից մինչեւ 23-ը:
1021 կոմունաների եւ քաղաքների բնակիչները կընտրեն քաղաքապետերի, շրջանային եւ մարզային խորհուրդների պատգամավորների: Քվեարկությանը կարող է մասնակցել 9 մլն իտալացի:
Ուշադրության կենտրոնում են 4 քաղաքներ, որոնք վարչական կենտրոններ են՝ Պալերմոն (Սիցիլիա), Կատանձարոն (Կալաբրիա), Ջենովան (Լիգուրիա) եւ Լ՝Ակվիլան (Աբրուցո): Այս քվեարկությամբ 2018 թվականի առաջիկա «մեծ» խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կպարզվի ձայների տեղաբաշխումը, փոխանցում է «Ռոսիյսկայա Գազետան»: