Ջո Բայդենի զարմուհին Նյու Յորքի դեղատանը 110 հազար դոլար է գողացել
ՄիջազգայինԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի զարմուհի Քերոլայն Բայդենը 110 հազար դոլար է գողացել:
CBS հեռուստաալիքի տեղեկություններով՝ Քերոլայն Բայդենը խոստովանել է, որ Նյու Յորքի դեղատանը մեկ այլ մարդու քարտից գումար է հափշտակել: Նա դատապարտվել է 2 տարվա պայմանական ժամկետի: Քերոլայն Բայդենը նաեւ պարտավորվել է փոխհատուցել պատճառած վնասը եւ 10 օր հասարակական աշխատանքներ կատարել, փոխանցում է «Իսվեստիան»: