Ամստերդամում ոստիկանությունից փախչել փորձելիս տղամարդը վրաերթի է ենթարկել մի քանի մարդու
ՄիջազգայինԱմստերդամի կայարանի մոտ ոստիկաններից փախչել փորձելիս տղամարդը վրաերթի է ենթարկել մի քանի մարդու. տուժել է 8 մարդ, փոխանցում է BNONews-ը:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ 2 մարդ մարմնական ծանր վնասվածքներ է ստացել:
Հաղորդվում են հունիսի 10-ին տեղի ունեցածի մանրամասները: Ոստիկանները մոտեցել են չթույլատրված վայրում կայանած ավտոմեքենային: Վարորդը փորձել է փախչել եւ անցորդներին վրաերթի է ենթարկել, այնուհետեւ բախվել է պատին: Նրան ձերբակալել են եւ հարցաքննել, իսկ իրավախախտի ավտոմեքենան խուզարկել:
Տեղեկությունների համաձայն՝ չի նշվել տեղի ունեցած միջադեպում «ահաբեկչության հետ կապի մասին»: