Ամստերդամում ավտոմեքենան վթարի է ենթարկել հետիոտների. կա 7 տուժած
ՄիջազգայինԱմստերդամի կենտրոնական երկաթուղային կայարանի մոտակայքում ավտոմեքենան վթարի է ենթարկել հետիոտների, ինչի հետևանքով տուժել է ութ մարդ, որից երկուսը լուրջ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է BNO News տեղեկատվական պորտալը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրվա երեկոյան: Իրավապահ մարմինների աշխատակիցները մոտեցել են արգելված վայրում կայանած ավտոմեքենային: Վարորդը փորձել է հեռանալ և վթարի է ենթարկել մի քանի հետիոտնի, ինչից հետո մխրճվել է պատի մեջ:
Պորտալի տեղեկությունների համաձայն՝ միջադեպը կապված չէ ահաբեկչության հետ:
«Մենք խոսել ենք կասկածյալի հետ: Ենթադրում ենք, որ վթարը միտումնավոր չի եղել, սակայն մենք շարունակում ենք հետաքննությունը», - հայտնել են իրավապահները: