Մուամար Քադաֆիի որդուն ազատ են արձակել
ՔաղաքականությունԼիբիայում ազատ է արձակվել Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը:
«Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին համաընդհանուր համաներմամբ ազատ է արձակվել, որն ընդունել է Լիբիայի Ներկայացուցիչների պալատը, հայտնել են «Զինթանի հեղափոխականների ռազմական խորհրդից», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ Մուամար Քադաֆիի որդուն կալանավորել էին 2011 թվականի նոյեմբերին Զինթան քաղաքում: Նա մինչ օրս գտնվում էր բանտում՝ «Աբու Բաքր աս-Սադիքի բրիգադներ» խմբավորման հսկողությամբ, որոնք վերահսկում են քաղաքը: