ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն Ռուսաստանում ձերբակալվել է Շահին Աբբասովը Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է


ԱԱ-2018. Յովետիչի հեթ-տրիկն ու Հայաստանի հավաքականի խոշոր պարտությունը Չեռնոգորիայում (ֆոտո)

Սպորտ

Sport.news.am-ը գրում է . 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 10-ին առաջին պարտությունը կրեց Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ (3 անընդմեջ հաղթանակներից հետո): Աշխարհի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրի խաղում հայկական թիմը հյուրընկալվեց Չեռնոգորիայի հավաքականին եւ պարտվեց 1:4 հաշվով: Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ իսպանական «Սեւիլիայի» հարձակվող Ստեւան Յովետիչը:

Պոդգորիցայի «Գրադսկի» ստադիոնում կայացած խաղն անհաջող սկսվեց Հայաստանի հավաքականի համար: Արդեն երկրորդ րոպեին դաշտի տերերի՝ ձախ եզրով անցկացված գրոհն ավարտվեց դարպասի գրավումով: Հաշիվը բացեց Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Ֆատոս Բեչիրայը: Հայաստանի թիմը խաղում էր 4-1-4-1 տակտիկական սխեմայով: Խաղի սկզբնամասն անցնում էր հավասար ու կոշտ պայքարում: Հյուրերը մրցակցի դարպասի ուղղությամբ առաջին հարվածը կատարեցին 8-րդ րոպեին, երբ Ռուսլան Կորյանի հարվածից հետո Դանիել Պետկովիչն առանց մեծ դժվարության վերցրեց գնդակը: Չեռնոգորիայի հավաքականը սկզբնամասում պրեսինգի չէր դիմում մրցակցի կիսադաշտում, իսկ սեփական կիսադաշտում ազատ տարածություններ չէր տալիս հյուրերին: Հայաստանի հավաքականն առաջին գոլային պահն ունեցավ 15-րդ րոպեին, երբ Մարկոս Պիզելին կորցրեց սուր անկյունից դարպասը գրավելու հնարավորությունը: Հայաստանի հավաքականն աստիճանաբար ստացավ տարածքային առավելություն եւ խաղը տեղափոխեց մրցակցի կիսադաշտ: 19-րդ րոպեին Հայաստանի թիմի դարպասի մոտ եղավ շատ վտանգավոր պահ: Արսեն Բեգլարյանն ու Տարոն Ոսկանյանը չհասկացան իրար, ինչից օգտվեց հայ պաշտպանին արագությամբ գերազանցած Ֆատոս Բեչիրայը, բայց Ոսկանյանը վերջին պահին շտկեց իրավիճակը՝ հեռացնելով գնդակ: Հայաստանի հավաքականը հաճախ մրցակցի դարպասին սպառնում էր հեռվից հարվածներով, որոնք շատ վտանգավոր չէին ստացվում: Հանդիպումը սպասարկող հոլանդացի մրցավար Կեւին Բլումը թույլ էր տալիս պայքարել, սակայն, ամեն դեպքում, կանոնների խախտումները բավական շատ էին: Չեռնոգորիայի հավաքականը խաղում էր երկրորդ համարով, իսկ հյուրերը չէին կարողանում խաղային առավելությունը վերածել գոլային պահերի: 28-րդ րոպեին գնդակը երկրորդ անգամ հայտնվեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասաում: Հաշիվը կրկնապատկեց դաշտի տերերի առաջատար Ստեւան Յովետիչը: Երկրորդ գոլից հետո դաշտի տերերն ակտիվացան եւ մի քանի անգամ անհանգստացրին Հայաստանի հավաքականի պաշտպանությանը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գրեթե աննկատ էր առաջին խաղակեսում: Խաղակեսի վերջնամասում հյուրերը գրեթե չէին գրոհում, իսկ Չեռնոգորիայի թիմը ստեղծեց եւս մի քանի գոլային պահեր: 45-րդ րոպեին հաշիվը կարող էր դառնալ 3:0, եթե Ֆատոս Բեչիրայի հարվածից հետո գնդակը չդիպեր դարպասաձողին: Թիմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվի ժամանակ: 

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Հայաստանի հավաքականը կատարում էր գրոհ կազմակերպելու փորձեր եւ մրցակցի կիսադաշտում կորցրեց գնդակը, իսկ Բալկանյան թերակղզին ներկայացնող թիմը հակագրոհի արդյունքում խփեց երրորդ գոլը: Հակագրոհը սկսեց Չեռնոգորիայի հավաքականի ամենավտանգավոր խաղացող Ստեւան Յովետիչը, որին հայ պաշտպաններն անհասկանալի ազատություն ու հարվածելու հնարավորություն տվեցին սեփական տուգանային հրապարակի մոտ: Դա այն էր, ինչ պետք էր իսպանական «Սեւիլիայի» հարձակվողին՝ 3:0: Երրորդ գոլից հետո խաղի տեմպը բավական ցածր էր: Հայաստանի հավաքականի գրոհները հույսեր չէին ներշնչում: 73-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո դաշտի տերերի դարպասապահը հետ մղեց գնդակը, բայց վրա հասած Կամո Հովհաննիսյանի հարվածը բարձր ստացվեց: Դա հայկական թիմի վերջին վտանգավոր գրոհը չէր այս խաղում, իսկ տանտերերը շուտով խփեցին նաեւ չորրորդ գոլը: 82-րդ րոպեին Ստեւան Յովետիչը շրջադարձ հարվածով դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 4:0: 89-րդ րոպեին Ռուսլան Կորյանը, փոխանցում ստանալիս գտնվելով խաղից դուրս վիճակում, կրճատեց հաշիվը, բայց դա Չեռնոգորիայի հավաքականին չխանգարեց առանց դժվարության խաղը հասցնել հաղթական ավարտի եւ ռեւանշի հասնել նախորդ տարվա նոյեմբերին Երեւանում կրած 2:3 հաշվով պարտության համար:

խմբի մյուս խաղերում Դանիայի հավաքականն Ալմաթիում 3:1 հաշվով հաղթեց Ղազախստանի թիմին, իսկ լեհերը Ռոբերտ Լեւանդովսկու հեթ-տրիկի շնորհիվ տնային հաղթանակ տարան Ռումինիայի նկատմամբ՝ 3:1:

6-րդ տուրից հետո Լեհաստանն ունի 16 միավոր, Չեռնոգորիան ու Դանիան՝ 10-ական, Հայաստանն ու Ռումինիան՝ 6-ական, իսկ Ղազախստանը՝ 2:

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի սեպտեմբերի 9-ին՝ հյուրընկալվելով Ռումինիային:

ԱԱ-2018, ընտրական մրցաշար

E խումբ, 6-րդ տուր

Չեռնոգորիա - Հայաստան՝ 4:1

Ֆատոս Բեչիրայ, 2, Ստեւան Յովետիչ, 28, 54, 82 – Ռուսլան Կորյան, 89

Չեռնոգորիա. Դանիել Պետկովիչ (ՄՏԿ, Հունգարիա), Ադամ Մարուշիչ («Օստենդե», Բելգիա), Ստեֆան Սավիչ («Աթլետիկո», Իսպանիա), Մարկո Շիմիչ («Ռոստով», Ռուսաստան), Ժարկո Տոմաշեւիչ («Օստենդե», Բելգիա, Էրմա Կլիմենտա, 75), Մարկո Յանկովիչ («Պարտիզան», Սերբիա), Նիկոլա Վուկչեւիչ («Բրագա», Պորտուգալիա, Ալեքսանդր Շեկիչ, 71), Վլադիմիր Յովովիչ («Սպարտակ», Սուբոտիցա, Սերբիա, Սեադ Հակշաբանովիչ, 85), Նեբոյշա Կոսովիչ («Պարտիզան», Սերբիա), Ֆատոս Բեչիրայ («Դինամո», Մոսկվա, Ռուսաստան), Ստեւան Յովետիչ («Սեւիլիա», Իսպանիա):

Հայաստան. Արսեն Բեգլարյան, Հրայր Մկոյան  (Արտակ Եդիգարյան 46), Տարոն Ոսկանյան, Գաել Անդոնյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Գրիգորյան, Մարկոս Պիզելի (Տիգրան Բարսեղյան, 73), Հենրիխ Մխիթարյան, Կամո Հովհաննիսյան, Արաս Օզբիլիս (Էդգար Մանուչարյան, 59), Ռուսլան Կորյան:

Լեհաստան – Ռումինիա՝ 3:1

Ռոբերտ Լեւանդովսկի, 29 (11մ), 57, 62 (11մ) - Բոգդան Ստանչու, 77

Ղազախստան – Դանիա՝ 1:3

Իսլամբեկ Կուակ, 76 – Նիկոլայ Յորգենսեն, 27, Կրիստիան Էրիկսեն, 57 (11մ), Կասպեր Դոլբերգ, 81

Հեռացում՝ Բուիրժան Իսլամհան, 43 (Ղազախստան)  

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ ՀՖՖ

Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Ամենադիտված