ԱԺ-ում ընդունվեցին մի շարք նախագծեր
Քաղաքականություն«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» վերաբերյալ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընունվեց միաձայն ( 92 ձայն):
91, 1 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» նախագիծը:
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020» թվականների ծրագիրն ընդունվեց 58 կողմ, 31 դեմ ձայներով:
«Վարչատարածքային բաժանման» մասին օրենքի քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հնարավորինս կարճ ժամկետում ունենալ համապատասխան զեկույց, թե խոշորացման առաջին փուլում ինչ արդյունքներն են արձանագրվել: «Ելքը» չմասնակցեց քվեարկությանը: Արդյունքում նախագիծն ընդունվեց 57 կողմ և 24 դեմ ձայներով :