Սերժ Սարգսյանը մեկնել է Ղազախստան
ՔաղաքականությունՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 9-ին, աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու մայրաքաղաք Աստանայում կայանալիք «Աստանա Էքսպո 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որին իրենց մասնակցությունն են հաստատել 115 պետություն եւ 18 միջազգային կազմակերպություն:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Էներգիայի այլընտրանքային աղբյուրներին եւ «կանաչ» տեխնոլոգիաներին նվիրված ցուցահանդեսում, որը կրում է «Ապագայի էներգիա» խորագիրը, մասնակից երկրները կներկայացնեն էներգախնայողության համաշխարհային լավագույն տեխնոլոգիաները, էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման բնագավառում առկա նորագույն մշակումները:
Հանրապետության Նախագահը էքսպոյի շրջանակներում կայցելի նաեւ հայկական տաղավար: