Թուրքիայի ԱԳՆ-ը սարսափելի սխալ է համարել Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի անցկացումը
ՄիջազգայինԹուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի իշխանությունների՝ անկախության հանրաքվեի անցկացման որոշմանը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳն-ի տարածած հայտարարության մեջ նշվել է․ «Իրաքի տարածքային ամբողջականությունը մեր հիմնական քաղաքականություններ է։ Անկախության հարցով հանրաքվե անցկացնելը սարսափելի սխալ է»։
Նշենք, որ Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիի ու տեղական կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 25-ին անկախացման հարցով հանրաքվե իրականացնել։