Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայում խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրություններ են անցկացվում: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Համայնքների պալատի 650 տեղի համար պայքարում են պահպանողականները, լեյբորիստները, լիբերալ-դեմոկրատները, Միացյալ Թագավորության անկախության կուսակցությունն ու Շոտլանդիայի անկախության կուսակցությունը, Կանաչների կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատական լեյբորիստական կուսակցությունը:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայում ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով: