Շիրակի դաշնակցական մարզպետն ազատվեց պաշտոնից
ՔաղաքականությունՀովսեփ Սիմոնյանն ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունիսի 8-ի նիստում:
Հիշեցնենք, որ Սիմոնյանը Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվել է ՀՅԴ-ի քվոտայով, 2016 թվականի փետրվարին իշխող ՀՀԿ-ի հետ Դաշնակցության կոալիցիա կազմելու արդյունքում: Կուսակցությունը 3 նախարարական պորտֆել եւ 10 մարզերից 2-ի ղեկավարի պաշտոն ստացավ (Արագածոտնի եւ Շիրակի մարզեր):
Սիմոնյանին կփոխարինի մեկ այլ դաշնակցական՝ Արթուր Խաչատրյանը, որը զբաղեցնում էր տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարարի պաշտոնը: