Մյանմարում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Ուշադրության կենտրոնումՄյանմարում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել։ AFP-ն հաղորդում է, որ օդանավում 120 մարդ է եղել, այդ թվում՝ անձնակազմի 14 անդամ։
Աղբյուրի համաձայն՝ ինքնաթիռում հիմնականում զինծառայողներ են եղել՝ իրենց ընտանիքների հետ միասին։
Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են ծովում, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նախնական տվյալներով՝ ավիաաղետի պատճառ կարող էր դառնալ տեխնիկական անսարքությունը։