ՀՀԿ-ն համաձայնեց «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների հետ
ՔաղաքականությունԱյսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ՀՀԿ-ն համաձայնեց ընդդիմադիր պատգամավորների հետ և առաջարկեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերից յուրաքանչյուրի քննարկման համար սահմանել 3.5 ժամ:
Նշենք, որ Կառավարությունն առաջարկել էր սահմանել յուրաքանչյուրի համար 2 ժամ, սակայն «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները հայտարարել էին, որ նման հարցերի քննարկման համար սահմանվել է անթույլատրելի ժամանակահատված:
Ընդմիջում էր հայտարարվել, որից հետո ՀՀԿ-ն համաձայնեց ընդդիմադիրների առաջարկին:
Հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծման հարցի քննարկման համար սահմանվել է 4 ժամ: