Սերժ Սարգսյանը Դավիթ Ամալյանին նշանակել է ՀՌԱՀ անդամ
ՔաղաքականությունՆախագահ Սերժ Սարգսյանը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ է նշանակել, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
«Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ նշանակել` Վլադիմիր Օհանյանին` լիազորությունների ժամկետը՝ վեց տարի և Դավիթ Ամալյանին՝ լիազորությունների ժամկետը՝ վեց տարի»,- ասված է նախագահի հրամանագրում: