Կրակոցներ՝ Իրանի խորհրդարանում. կան վիրավորներ
ՔաղաքականությունԻրանի խորհրդարանում անհայտ անձը հրաձգություն է իրականացրել։ Միջադեպի հետևանքով կա առնվազն 3 վիրավոր, որոնցից մեկը հանդիսանում է անվտանգության աշխատակից։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Անհայտ տղամարդը կրակոցներ է արձակել խորհրդարանի միջանցքներից մեկում այն ժամանակ, երբ պատգամավորները գտնվել են շենքում:
Հարձակման շարժառիթներն անհայտ են։ Դեպքից մանրամասներ չեն հաղորդվում։