«Սիրիական ժողովրդավարական ուժերը» Ռաքքա են մտել
Քաղաքականություն«Սիրիական ժողովրդավարական ուժեր» ընդդիմադիր դաշինքը «Իսլամական պետության» խմբավորման ահաբեկիչների մայրաքաղաք՝ Ռաքքա է մտել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով France Press-ը։
Հրամանատարի խոսքով՝ դաշինքի անդամները Ռաքքա են մտել արեւելքից։
Հիշեցնենք, որ ահաբեկիչների ոչ պաշտոնական մայրաքաղաքը՝ Ռաքան, նրանց կողմից վերահսկվում է 2013 թվականից։