Արարատի մարզպետը լուծարում է դպրոցը՝ նախկին վարչապետի կողմնակիցներից ազատվելու համար. «Փաստ»
Ուշադրության կենտրոնում«Փաստ» օրաթերթը գրում է.
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը փորձում է ամեն գնով ազատվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներից ու նրանց հարազատներից:
«Փաստին» հասած տեղեկություններով՝ մարզպետը սկսել է առավել ուշադիր «վերահսկել» նախկին վարչապետի կողմնակիցների գործունեությունը մարզպետարանին ենթակա կառույցներում:
Մասնավորապես՝ մեզ հասած տեղեկություններով, Արամայիս Գրիգորյանի ուշադրության կենտրոնում է թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Մարգուշ Միրզոյանը, ով Արարատի մարզպետարանի սոցապահովության բաժնի նախկին պետ Գեղամ Միրզոյանի քույրն է:
Մարզպետ Արամայիս Գրիգորյանը նախ ստուգողներ է ուղարկել դպրոց, ապա համոզվելով, որ ամեն ինչ նորմալ է, այժմ էլ որոշել է լուծարել դպրոցը՝ իբր անբարեկարգ վիճակի պատճառով: Նշենք, որ թիվ 3 միջնակարգ դպրոցն այս պահին 400 աշակերտ ունի:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում