ԱՄՆ-ի երկու ավիակիրները հեռացել են Ճապոնական ծովից
ՄիջազգայինԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ավիակիրները հեռացել են Ճապոնական ծովից: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով NHK-ը:
Պենտագոնի պաշտոնյան հաղորդել է, որ «Կառլ Վինսոն» եւ «Ռոնալդ Ռեյգան» նավերը հեռացել են եռօրյա զորավարժություններից հետո, որոնք անցյալ շաբաթ անցկացվել են այստեղ:
Միաժամանակ, Պենտագոնում նշել են, որ շարունակելու են հետեւել Կորեական թերակղզու իրադրությանը, եւ եթե այն փոխվի, արագորեն կարձագանքեն :