2015 թվականի դեպքերը կրկին շահարկելը ստորություն է
BlogԱրման Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Արման Բաբաջանյանին գիտեն բոլորը: Հայաստանյան լրատվադաշտի այս խեղկատակը վաղուց հայտնի է որպես ամենաստոր լրատվական գործունեություն իրականացնող անձ: Ամբողջությամբ գտնվելով հանձնարարականների տակ ու գործելով պատվերներով, այս անձը մշտապես թունավորել է լրատվական դաշտը իր մտացածին նյութերով ու վերլուծություններով՝ փորձելով իրականությունը ներկայացնել այլ լույսի ներքո;
Երեկ 1in.am կայքը, որը հենց Արման Բաբաջանյանի դեմքն է, նյութ է հրապարակել՝ փորձելով խեղաթյուրել 2015 թվականի դեպքերը: Նախ, 2015 թվականի դեպքերը կրկին շահարկելը ինքնին ստորություն է, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ դա հասարակության ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից առաջացած պոռթկում էր: Երկրորդ, Արման Բաբաջանյանը 2015-ի դեպքերից հասկանում է այնքան, որքան ավանակը ատոմային ֆիզիկայից, հենց միայն այն պատճառով, որ այդ դժվար ժամանակներում նա ուղղակի զբաղված էր նույն գործով՝ տաք գրասենյակում նստած վերլուծություններ գրելով, և այս մասին գիտեն բոլորը: Այդ ժամանակների մասին խոսվել է բազմիցս և մեկնաբանվել, և այդքանից հետո թեման կրկին արծարծելը և բաբաջանյանական լույսի ներքո ներկայացնելը մինիմում ստորություն է, իսկ մաքսիմում՝ բաբաջանյանություն:
Չենք կարծում, թե որևէ մեկը կա, ով լուրջ է ընդունում Արման Բաբաջանյանին: Ժամանակին հանուն բանակից խուսափելու՝ բանտում հայտնված այս անձնավորությունը պետք է իր վերլուծությունների փոխարեն սեփական կենսագրությունը ժամանակ առ ժամանակ ներկայացնի ընթերցողին, որպեսզի բոլորը լավ հիշեն ու ճանաչեն նրան: Բայց եթե Բաբաջանյանը սեփական ամոթալի կենսագրությունը ներկայացնելու փոխարեն նախընտրում է քաղաքական ստորությամբ զբաղվել, ապա այդ կենսագրությունը ժամանակ առ ժամանակ կներկայացնենք մենք, մինչև Արման Բաբաջանյանը հասկանա, որ սեփական անցյալի առումով նույնքան խոցելի է, որքան սեփական կենսագրությունից ամաչող ու այն թաքցնել փորձող ցանկացած անձ: