Կոնգրեսում Քլինթոնի նկատմամբ հետաքննություն են սկսել
ՔաղաքականությունԱՄՆ նախկին պետաքարտուղարին կասկածում են իր հիմնադրամի հովանավորներից մեկին կոռուպցիայի գործով հետաքննությունից խուսափել օգնելու մեջ, հաղորդում է Life-ը։
ԱՄՆ Սենատի իրավաբանական հանձնաժողովի նախագահ Չաք Գրասլին 2016 թվականին երկրի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նկատմամբ հետաքննություն է սկսել։ Daily Caller պարբերականը հաղորդում է, որ պետքարտուղարի պաշտոնում գտնվելիս (2009-2013 թվականներ) Քլինթոնը փորձել է դադարեցնել Բանգլադեշում իր ծանոթ ձեռներեց Մուհամադ Յունուսի գործի պարզաբանումները։
Ըստ պարբերականի՝ քաղաքական գործիչն ամերիկյան բարձրաստիճան դիվանագետներին կարգադրել է ճնշում գործադրել Բանգլադեշի վարչապետ Հասին Վազեդի եւ նրա որդու՝ Սաջեբի վրա։ Մասնավորապես, Քլինթոնը նրանց սպառնացել է ԱՄՆ-ում Սաջեբի գործունեության հարկային աուդիտ անցկացնել, եթե Յունուսի նկատմամբ քրեական գործը չփակվի։