ՆԱՏՕ-ն չի մերժել դաշինքի գագաթաժողովն Անկարայում անցկացնելու առաջարկությունը
Ուշադրության կենտրոնումՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցները չեն մերժել 2018-ին դաշինքի գագաթաժողովն Անկարայում անցկացնելու առաջարկությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Մուֆթուօղլուն, հաղորդում է «ՌԻԱՔ Նովոստին»:
Ավելի վաղ գերմանական Die Welt թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, հայտնել էր, որ Գերմանիան եւ Ֆրանսիան դեմ են , որ հաջորդ տարի Դաշինքի գագաթաժողովն անցկացվի Թուրքիայում, որն, իբր, հայտարարել է այն անցկացնել բարձր մակարդակով: Գերմանիան եւ Ֆրանսիան իրենց դիրքորոշումը հիմնավորել են նրանով, որ չեն ցանկանում հրապարակավ աջակցել «Անկարայի ներքին քաղաքականությանը»:
«Ի հեճուկս Die Welt-ի պնդումների, ՆԱՏՕ-ի գագաթաժողովն Անկարայում անցկացնելու մեր առաջարկը չի մերժվել: Նման մերկապարանոց պնդումներն ուղղված են մեր երկրի մասին բացասական պատկերացումների ստեղծմանը»,-հայտարարել է ուֆթուօղլուն: