ԱՄՆ-ն չի հրաժարվի Ասիայում ռազմական ներկայությունից . Պենտագոն
ՄիջազգայինԱՄՆ-ն կշարունակի պահպանել Ասիայում ռազմական ներկայությունը՝ տարածաշրջանում կայունությանը սատարելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության հարցերով ֆորումի բացման ժամանակ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք կշարունակենք (պահպանել) ռազմական ներկայությունը, բացի այդ, կշարունակենք դիվանագիտական միջոցառումներ ձեռնարկել Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայունությանը սատարելու համար», - ասել է Պենտագոնի ղեկավարը։
«Մենք այս տարածաշրջանին, այդ թվում՝ Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ինդոնեզիայի, Ավստրալիայի հետ հարաբերություններին առաջնային նշանակություն ենք տալիս»,- նշել է Մեթիսը։
Պենտագոնի ղեկավարը հայտնել է նաեւ, որ ԱՄՆ-ն մտադիր է շարունակել թռիչքներ իրականացնել եւ պարեկավորել Հարավ-Չինական ծովի ջրային տարածքը։