ՌԴ-ն եւ Թուրքիան համաձայնեցրել են С-400 ԶՀՀ-ի մատակարարման պայմանագրի բոլոր կետերը
ՄիջազգայինՌուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրել են С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարման պայմանագրի բոլոր տեխնիկական հարցերը։ Ներկայում Մոսկվան Անկարային սպառազինության համար վարկ հատկացնելու հնարավորություն է փնտրում։ Այս մաիսն լրագրողներին ասաց «ռոտսեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ինչ վերաբերում է С-400-ին, այո՛, քննարկումը տեղի է ունենում, տեխնիկական հարցերը կարգավորված են, այժմ քննարկվում է ֆինանսական կողմը։ Թուրքական կողմը ֆինանսներ ստանալու հնարավորություն է փնտրում։ Այդ հարցը բարձրացված է միջկառավարական մակարդակում, քանի որ միայն կառավարությունը կարող է միջկառավարական համաձայնագրի հիման վրա վարկ հատկացնել։ Ես գիտեմ, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի Ֆիննախ-երի միջեւ նման բանակցութուններ ընթացել են, սակայն չգիտեմ, թե ինչպես են ավարտվել»,- Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում լրագրողներին ասաց Չեմեզովը։