Երբ կնշվի Վարդավառն այս տարի Երևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրում Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Սպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվել Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանում Նեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներ


«Հրապարակել է «Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի ամպեր են կուտակվում» վերտառությամբ զեկույց»

Blog

Մանուկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է . 

Հունիսի 1-ին հրապարակել է «Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի ամպեր են կուտակվում» վերտառությամբ զեկույց, ըստ որի Հայաստանը և Ադրբեջանը հակված չեն երկխոսության և տարածաշրջանում պատերազմի վտանգը հասունանում է: «Լեռնային Ղարաբաղում 2016թ. ապրիլին լարվածության աճից հետո Հայաստանը և Ադրբեջանը շատ ավելի մոտ են պատերազմին, քան երբևէ 1994թ. հրադադարից հետո: 2016թ. ապրիլի էսկալացիայի քաղաքական և անվտանգության դրդապատճառներն ավելի են սրացել, և կողմերից յուրաքանչյուրը լարվածության հերթական ալիքի համար արդեն սկսել է մեղադրել մյուսին : նշվում է, որ 2017թ. հունվարի կեսերից սկսած տարբեր ինտենսիվությամբ մահացու ելքով միջադեպեր են գրանցվել ծանր հրետանու և հակատանկային սպառազինության կիրառմամբ: Մայիսին այդ միջադեպերը շատացել են, զեկույցներ կան նաև շփման գծում խիտ բնակեցված տարածքներում ավտոմատ կառավարվող հրթիռների կիրառման վերաբերյալ: Կարգավորման գործընթացը ձգձգվում է, ինչը ուժի օգտագործումը գրավիչ է դարձնում գոնե մարտավարական նպատակներով. երկու կողմերն էլ, հաշվի առնելով նրանց կողմից մոբիլիզացված ռեսուրսները, թվում է՝ արդեն պատրաստ են դիմակայության:

Այս լարվածությունը կարող է վերաճել լայնամասշտաբ հակամարտության՝ հանգեցնելով զգալի քաղաքացիական զոհերի և ամենայն հավանականությամբ, ստիպելով տարածաշրջանի հիմնական ուժերին միջամտել: Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը պետք մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները և համաձայնեցված բարձր մակարդակով ճնշում գործադրեն կողմերի վրա՝ հաղթահարելու համար ներկայիս անելանելի վիճակը և թուլացնելու բռնության նոր վտանգը: Զեկույցի հեղինակները նշում են, որ չնայած 2016թ. ապրիլյան պատերազմին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հետևեցին երկու հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, այնուամենայնիվ, դրանք ոչ մի էական արդյունքի չհանգեցրին: Փոխարենը, 2016թ. ամռան վերջից սկսած էսկալացիան թուլանում և ուժեղանում է՝ խլելով տասնյակ կյանքեր: Պետությունների ղեկավարները մերժել են բանակցությունները վերսկսելու կոչերը՝ նախընտրելով այցելել «շփման գիծ» և հրապարակավ սարսռեցնող հայտարարություններ անել: Անցյալ տարին ակնհայտ դարձավ՝ որքան նուրբ են այսօր արդեն փակուղի մտած հակամարտության կարգավորման ջանքերը: Լեռնային Ղարաբաղի անվտանգությամբ մտահոգված և Բաքվի աճող ինքնավստահությունից զայրացած Հայաստանը պնդում է, որ իրական բանակցություններ սկսելուց առաջ պետք է նվազեցնել անվտանգության ռիսկերը:

Ադրբեջանն էլ, զայրացած երկարատև ստատուս քվոյից և անհանգստացած, որ լրացուցիչ անվտանգության միջոցառումները հետագայում կարող են ամրապնդել ստատուս քվոն, պնդում է, որ իրական բանակցությունները չեն կարող հետաձգվել: 2016թ. մայիսին ու հունիսին տեղի ունեցած բանակցություններում երկու նախագահները համաձայնեցին խաղաղության մոնիտորինգն ամրապնդելու և հետաքննական մեխանիզմներ ներկայացնելու սկզբունքին, ինչպես նաև պայմանավորվեցին իրական բանակցություններ անցկացնել կարգավորման գործընթացում առանցքային հարցերի շուրջ: Չնայած դրանք այդպես էլ չհստակեցվեցին, այնուամենայնիվ, դրանք պետք է ներառեին Հայաստանի կողմից վերահսկվող որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանին և վիճելի տարածքի մնացած հայաբնակ հատվածի կարգավիճակի հստակեցում, ինչպես նաև ամբողջ հակամարտության գոտում անվտանգության շուրջ համաձայնություն: Մինչ այժմ չի եղել ո՛չ մոնիթորինգ, ո՛չ հետաքննական մեխանիզմ, ո՛չ իրական բանակցություններ: Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները միմյանց նայում են խորը փոխադարձ անվստահությամբ և ի վիճակի չեն հասկանալ միմյանց շահերը: Հաղորդակցության արդյունավետ խողովակներ ոչ միայն նրանց, այլև կառավարությունների, ռազմական հրամանատարների միջև գոյություն չունի: Արդյունքում ունենք մեռյալ կետ, որտեղ յուրաքանչյուր միջադեպ կարող է իրավիճակը դուրս բերել վերահսկողությունից՝ հատկապես հաշվի առնելով երկու հասարակությունների այն տեսակետը, որ ևս մեկ հակամարտությունն անխուսափելի է, և «վերջնական լուծումը» անհրաժեշտ է, անգամ եթե դա նշանակում է նոր պատերազմ: Ցանկացած կենսունակ կարգավորման հիմնական սկզբունքները լավ հայտնի են. «հող հանուն կարգավիճակի»՝ ամրապնդված կայուն միջազգային անվտանգության երաշխիքներով: Բայց սա կարող է հաստատվել միայն փոխզիջումների արդյունքում, որին կողմերից ոչ մեկ հակված չէ: Փոխարենը, 2016թ. ապրիլից հետո դիրքորոշումներն ավելի են կոշտացել: Բաքուն ավելի ագրեսիվ է դարձել՝ շեշտելով իր պահանջների իրավական հիմքը և պահանջելով միջազգայնորեն ճանաչել, որ իր տարածքները բռնակցվել են: Նա նաև փորձում է սահմանափակել միջազգային դերակատարների ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում՝ սահմանափակումներ կիրառելով նրանց տնտեսական գործունեության կամ տարածաշրջան այցելությունների վրա: Նա միաժամանակ փորձում է ավելի մեծ ճնշում գործադրել Հայաստանի վրա: Իր հերթին Հայաստանն ասում է, որ կպատասխանի նույն ձևով: Անվտանգության ՝ գնալով վատթարացող մթնոլորտում Հայաստանը քննարկումների ոչ մի տրամադրվածություն չի դրսևորում և սկսել է նոր «ազգ-բանակ» ծրագիր, որով ավելացնում է պատերազմական հռետորաբանությունը և ընդլայնում սոցիալական ռազմականացումը: Դե ֆակտո Լեռնային Ղարաբաղն անգամ պատրաստակամություն է հայտնել հարձակման ենթարկվելու դեպքում շփման գծից ավելի խորանալ Ադրբեջանի խիտ բնակեցված տարածքներ՝ անվտանգության նոր գոտին գրավելու և հետագա բանակցություններում դիրքերն ամրապնդելու համար: Մինչ լարվածությունն աճում է, միջազգային միջնորդությունը լճացման մեջ է: Ռուսաստանը շարունակում է մնալ ամենաազդեցիկ միջազգային դերակատարը, սակայն նրա դերակատարությունը խիստ խճճված է: Մինսկի խմբում նա առաջինն է հավասարների մեջ, բայց նաև Հայաստանին ու Ադրբեջանին սպառազինության առաջին մատակարարը:

Ընդ որում, երկու երկրներն էլ կասկածներ ունեն, որ Ռուսաստանն առավել շահագրգռված է տարածաշրջանում իր ազդեցությունը ընդլայնելու, քան խնդիրը լուծելու մեջ: Միայն, երբ արդեն միայնակ հնարավոր չի լինում, Ռուսաստանը կիսում է պատասխանատվությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ, բայց Փարիզը և Վաշինգտոնը զբաղված են ներքին քաղաքական խնդիրներով: Ո՛չ Բաքուն, ո՛չ Երևանը չեն վստահում Ռուսաստանին, Մինսկի խմբին կամ այլ միջազգային համակարգերի: Ռուսաստանի մղումների վերաբերյալ կասկածները Բաքվում, Երևանում և այլ տեղերում մնում են բարձր: Բայց դիվանագիտական անօգնականությունը կլինի չափազանց վտանգավոր և չափազանց թանկ կարժենա, իսկ արդյունավետ միջնորդության համար ժամանակն արագ է անցնում, ասվում է զեկույցում: 

Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» ԱլիեւինԽոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԿայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան
Ամենադիտված