Քաբուլում պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 80-ի
Ուշադրության կենտրոնումԱֆղանստանի մայրաքաղաքի կենտրոնում պայթյունի հետեւանքով առնվազն 80 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է TOLOnews-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության տվյալները:
Ըստ Gazeta-ի՝ 350 մարդ վիրավոր է: Ֆրանսիայի եվրոպական հարցերի նախարար Մարիել Դե Սարնեն Europe1 ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ պայթյունի հետեւանքով վնասվել են Աֆղանստանում Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանությունների շենքերը: