«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Միհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտան Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո


Կարճաղբյուրում իշխանի բազմացման կայան կկառուցվի

Հասարակություն
«Սևանի իշխան» ՓԲԸ–ն Սևանա լճի տարածքում, Կարճաղբյուր համայնքում ձկնաբուծական համալիրի սելեկցիոն տնտեսության և բացօթյա ավազանների կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ է ներկայացրել Բնապահպանության նախարարություն:
 
Ինչպես կարդում ենք հայտում՝ Սևանա լճի ավազանում ձկնաբուծության և ձկնարդյունաբերության զարգացումը կարող է ունենալ շատ կարևոր ռազմավարական նշանակություն ավազանի բնակավայրերի համար, որտեղ այն կարող է դառնալ հազվագյուտ եկամտաբեր ճյուղերից մեկը: Համալիր ծրագրով լուծվում է ևս մի կարևոր խնդիր՝ ձկնաբուծության ընդհանուր արժեշղթայում ստեղծվելու է մի քանի հազար աշխատատեղ՝ միայն արտադրության ոլորտում կստեղծվի 1500–2000 աշխատատեղ:
Ըստ ընկերության կողմից ներկայացված հայտի՝ ՀՀ–ում վերջին 5 տարիների ընթացքում ձկնաբուծության զարգացման աճի տենդենց է նկատվում: Տարեկան ձկնարտադրությունը կազմում է շուրջ 10 հազար տոննա:
 
«Սևանի իշխան» ՓԲԸ–ն նախատեսում է կառուցել ձկան սելեկցիոն տնտեսություն, ինչը հնարավորություն կտա ձկան քաշաճի ցուցանիշների բարելավում, ինչի արդյունքում կբարձրանա տնտեսությունների արտադրողականությունը: Ըստ նախագծի՝ «Սևանի իշխան» ՓԲԸ–ն Հայաստանում միակ ընկերությունն է, որը ձկնարտադրության ոլորտում կիրառելու է «շշմեցման տեխնոլոգիան»:
 
«Սևանի իշխան» ՓԲԸ–ն իրականացնում է Ամառային և Գեղարքունի իշխանի արտադրական ամբողջ շղթան՝ մայրական կազմի ձևավորումից և մանրաձկան արտադրությունից մինչև բուծում, վերամշակում և իրացում: Սևանի իշխան ձկնատեսակի համար առ այսօր չի եղել որևէ բազմացման կամ սելեկցիոն ծրագիր։ Նման ծրագրի անհրաժեշտությունը բխում է նաև նրանից, որ տվյալ ձկնատեսակը հանդիսանում է էնդեմիկ Հայաստանի համար, այսինքն՝ բնակության արեալը սահմանափակված է հայկական բնաշխարհով։
 
Նախատեսվող սելեկցիոն տնտեսությունը ծառայելու է Սևանի իշխանի համար բազմացման ծրագրի իրականացման համար, որը իրականացվելու է Ֆինլանդիայի «Բնական պաշարների ինստիտուտի» հետ համատեղ՝ կնքված պայմանագրի շրջանակներում։
 
Ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից և նպատակից։ Առաջինը՝ գրագետ բուծման արդյունքում միջազգակցական մոտ կապեր ունեցող առանձնյակների խաչասերումից խուսափում: Սելեկցիոն տնտեսությունում (բազմացման կայանում) պահպանվելու է բացառապես մաքուր գեղարքունի իշխան, ինչը ունի կարևորագույն բնապահպանական նշանակություն։ Տնտեսությունում արգելված է լինելու և բացառվելու է, որևէ կենսախթանիչների օգտագործումը և օգտագործվելու է միայն գենետիկորեն մաքուր Գեղարքունի իշխան։ Երկրորդ բաղադրիչը և նպատակը արդյունաբերական լավագույն հատկանիշներով օժտված ձկան ստացումն է։
 
Էլեկտրական հոսանքի վթարային անջատումների ժամանակ տնտեսության նվազագույն կարիքներն ապահովելու համար նախատեսված է գեներատոր, որի դրվածքային հզորությունը հաշվարկված է` 65 կՎտ: Գեներատորի աշխատանքի ընթացքում կարող է առաջանալ ազոտի երկօքսիդ, ածխածնի օքսիդ, ածխաջրածիններ, պինդ մասնիկներ, ծծմբի երկօքսիդ: Արտանետվող նյութերի ազդեցության գնահատումը կկատարվի՝ համեմատելով դրանք սանիտարական նորմերի հետ:
 
Իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի ընդլայնման նախագիծը նախապես համաձայնեցվել է Կարճաղբյուր համայնքի հետ, դեռևս ապրիլի 20–ին կայացել են նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:
 
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
 
 
Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ
Ամենադիտված