Երեւանում տանիքները պետք է միագույն լինեն. այդպես ավելի գեղեցիկ է զբոսաշրջիկների համար. վարչապետ
Ուշադրության կենտրոնումԵրեւանում եւ Հայաստանի մյուս քաղաքներում տանիքները չպետք է կառուցված լինեն տարբեր շինանյութերից եւ տարբեր գույներ ունենան։ Այս մասին մայիսի 25-ին Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյայնը։
Նրա խոսքով՝ քաղաքների բարեկարգումն ու զբոսաշրջությունը ենթադրում են միասնական ոճ, ինչը հատկապես վերաբերում է տանիքներին։ Դրանք պետք է կառուցված լինեն միեւնույն շինանյութից, միաձեւ ու միագույն լինեն։ Կարապետյանը Կառավարությանն առընթեր Ճարտարապետության պետկոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին հանձնարարել է կազմել անհրաժեշտ պահանջների ցանկը։ Քաղաքային վարչակազմերը դրանք կուսումնասիրեն եւ հաշվի կառնեն աշխատանքների ընթացքում։ «Եթե մենք հիմա սկսենք, ապա արդյունքներ կլինեն, նաեւ զբոսաշրջության ընլդայնման ուղղությամբ»,-եզրափակել է Կառավարության ղեկավարը։