34 ամուսնական զույգերի չափազանց գեղեցիկ ամուսնության արարողություն` Աֆղանստանում . ֆոտոշարք
LifeՎերջերս Աֆղանստանում տեղի ունեցավ պսակադրության զանգվածային արարողություն, որին մասնակցել է 34 ամուսնական զույգ: Այս գեղեցիկ միջոցառումը տեղի է ունեցել արևմտյան Հերատ նահանգում` ի շնորհիվ բարեգործության:
The Daily Mail կայքը տեղեկացնում է, որ արարողությունը ֆինանսավորվել է տեղի բարեգործական կազմակերպությունների կողմից: Պարզվում է` պսակադրված բոլոր զույգերը եղել են անապահով ընտանիքներից ու բավականաչափ գումար չեն ունեցել հարսանիքը կազմակերպելու համար: Հատկանշական է այն փաստը, որ ամուսնական զույգերի շարքում են եղել նաև յոթ հաշմանդամ և երկու կույր զույգեր:
Նշենք նաև, որ բարեգործական կազմակերպությունն այսպիսի զանգվածային պսակադրություններ ամեն տարի էլ կազմակերպում են:
Անի Գևորգյան