Զույգերից ո՞վ է ավելի ծանր տանում մյուսի մահը
Ուշադրության կենտրոնումՄասնագետները վերջին տարիներին շատ հետաքրքիր բացահայտում են արել: Նրանք ուսումնասիրել են կնոջ և տղամարդու առանձնահատկությունները և պարզել, որ կնոջը կորցրած տղամարդիկ ավելի հաճախ են մահանում սիրելիի կորստից հետո, քան այրիացած կանայք:
Հետազոտության արդյունքները տպագրվել են The Daily Mail ամսագրում: Նրանք պնդում են, որ տղամարդիկ հաճախ պատրաստ չեն լինում իրենց կնոջ մահվանը: Սա է պատճառը, որ կորուստը ուժեղ է անդրադառնում նրանց առողջության վրա, քանի որ կանայք հետևում են ամուսինների ֆիզիկական և հուզական վիճակին:
Մասնագետներն այս եզրակացությանն են եկել` ուսումնասիրելով 1940-1960 թթ ծնված, ամուսնացած մարդկանց տվյալները: Նրանք բացահայտել են նաև, որ մեծ է մահվան վտանգը նաև երեխա կորցրած կանանց մոտ: Եթե կինը երեխա է կորցնում, նրա մահվան հավանականութունը բարձրանում է 133 %-ով: Այս ամենի պատճառը շատ պարզ է. տրավմատիկ դեպքից հետո օրգանիզմում առաջանում են չափազանց մեծ քանակությամբ սթրեսային հորմոններ, ինչն էլ հանգեցնում է դեպի սիրտ արյուն հասցնող զարկերակների նեղացմանը:
Անի Գևորգյան