Մանչեսթերի ահաբեկչության հետ կապված 8 մարդ կալանավորված է
Ուշադրության կենտրոնումՄանչեսթերում իրականացված ահաբեկչության հետ կապված 8 մարդ է ձերբակալվել ու ներկայում կալանքի տակ է: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանապետ Իեն Հոփքինսը:
«Ութ մարդ կալանքի տակ է, եւս մեկ անձ երեկ ձերբակալվել ու ազատ է արձակվել՝ առանց մեղադրանք առաջադրելու»,- լրագրողներին ասել է Հոփքինսը:
Ահաբեկչությունն իրականացվել է մայիսի 22-ին «Մանչեսթեր Արենա»-ում, ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Պայթյունն իրականացրել է մահապարտ Սալման Աբեդին: Վերջին տվյալներով՝ 22 մարդ է զոհվել, այդ թվում՝ 12 երեխա: 75 մարդ հիվանդանոցներում է, որոնցից 23-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ-ը: