Երեւանում 26-ամյա երիտասարդը երրորդ հարկից ցած է նետվել եւ մահացել
ՀասարակությունԵրեւանում այսօր՝ մայիսի 25-ին ինքնասպանության դեպք է գրանցվել։ NEWS.am-ի հետ զրույցում Ոստիկանության տեղեկատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը հայտնեց, որ ՝ ժամը 12:05-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնած խումբը Երեւանի Սոսեի 6 հասցեում հայտնաբերել է երիտասարդ տղայի դի։
Մահացածը 1991 թվականին ծնված Տ.Խ.-ն է, որը Սոսեի փողոցի թիվ 6 շենքի 3-րդ հարկի շքամուտքից ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: