Տուսկ. ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն միասնական դիրքորոշում չունեն Ռուսաստանի հարցում
ՔաղաքականությունԵվրամիությունն ու ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում միասնական դիրքորոշում չունեն: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Բրյուսելում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Եվրամիության կառույցների ղեկավարների հանդիպումից հետո այս մասին հայտարարել է ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«Մենք միասնական դիրքորոշում չունենք Ռուսաստանի հարցում»,- բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Տուսկը: