Կողոպուտը բացահայտվեց. քարով սպառնալով՝ հեռախոս եւ գումար է հափշտակել
ՀասարակությունՄայիսի 25-ին, ժամը 1-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երեւանի Պարոնյան եւ Լեոյի փողոցների խաչմերուկի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Կարեն Մ.-ին:
Նույն օրը, ժամը 1.40-ին, բաժին է զանգահարել 1990 թ. ծնված Արամ Ա.-ն եւ հայտնել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի մոտ գտնվող գետնանցումում մի անձ իրենից ստիպողաբար վերցրել է իր բջջային հեռախոսը եւ դրամապանակը:
Պարզվել է, որ մայիսի 24-ին, ժամը 23.30-ին, Մաշտոցի պողոտայի եւ Պարոնյան փողոցի խաչմերուկի մոտ գտնվող գետնանցումում Կարեն Մ.-ն քարով սպառնալով՝ Արամ Ա.-ից բացահայտ հափշտակել է նրա 80.000 դրամ արժողության բջջային հեռախոսը, 10.000 դրամը եւ դիմել փախուստի:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: