Դոնալդ Թրամփն ու Պաոլո Ջենտիլոնին քննարկել են G7 գագաթնաժողովի օրակարգը
ՔաղաքականությունԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին քննարկել եմ Իտալիայի Տաորմինա քաղաքում մայիսի 26-27-ին կայանալիք G7 գագաթնաժողովի օրակարգը։ ANSA գործակալությունը, վկայակոչելով Իտալիայի կառավարությունում գտնվող աղբյուրներին, հաղորդում է, որ զրույցի կենտրոնում եղեկ է ահաբեկչության թեման, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
G7-ը պետք է քննարկի ահաբեկչության դեմ պայքարի թեման, որը սրացել է Մանչեսթերի ահաբեկչությունից հետո։ Բացի այդ, գործակալության տվյալներով, Թրամփն ու Ջենտիլոնին խոսել են միգրացիայի խնդրի մասին, որը շատ կարեւոր է G7-ում նախագահող Իտալիայի համար։ Քննարկվել են նաեւ կլիմայական փոփոխությունները, ինչպես նաեւ երկու երկրների երկկողմանի հարաբերություններն ու առեւտրական կապերը։