Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
ՔաղաքականությունՎարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 25-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։
Պատվիրակությունը մասնակցելու է Կազան քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին։