Մերի Մակարյանն առաջին անգամ ցույց է տվել ապագա նշանածի դեմքը (ֆոտո)
LifeՄերի Մակարյանի նշանադրությունը սարերի հետեւում չէ։ Մայիսի 27-ին 32-ամյա դերասանուհին կնշանվի իր ընտրյալի՝ մասնագիտությամբ իրավաբան Վարդանի հետ։
Եվ եթե նախկինում Մերին թաքցնում էր զուգընկերոջ դեմքը, ապա այսօր վերջապես իր երկրպագոների հետ կիսվել է ռոմանտիկ լուսանկարով։
Մերին Instagram-ի story բաժնում սիրելիի հետ սելֆի է հրապարակել։ Ինչպես երեւում է լուսանկարներից, զույգը վայելում է հանգիստը բնության գրկում։
Ի դեպ, story բաժնում հրապարակված նկարները 24 ժամ անց մեխանիկորեն ջնջվում են։