Ավտոմեքենան ընկել է ձորը
Ուշադրության կենտրոնումՄայիսի 23-ին, ժամը 13:47-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ «Արծվի թեւեր» արձանի մոտ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի 77 AM 477 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել ձորը: Ավտոմեքենայի վարորդ՝ 1991 թ. ծնված Ս. Ն.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: