Իրական պատճառներ, թե ինչու են աստղերը միշտ ավելի մեծ կոշիկ կրում. ֆոտոշարք
Ուշադրության կենտրոնումՀավանաբար մեզնից շատերը՝ ավելի ուշադիրները նկատել են, որ վերջին շրջանում աստղերի մոտ 1-2 անգամ մեծ չափսի կոշիկ հագնելու տարօրինակ միտում է ի հայտ եկել:
Ադմե կայքը պարզաբանել է, թե արդյոք դա հերթական միտումն է նորաձևությանը, թե այս անհեթեթ երևույթը ավելի լուրջ պատճառ ունի:
Պարզվում է՝ գաղտնիքն այն է, որ աստղերը գիտակցաբար են այսպիսի մեծ կոշիկ հագնում, որպեսզի հնարավորինս փրկեն իրենց ոտքերը տարատեսակ վերքերից ու այտուցներից:
Չէ որ հայտնի կանայք ժամերով ստիպված են լինում քայլել բարձրակրունկ կոշիկների վրա: Արդյունքում, ոտքերը հոգնում են և հաճախ նույնիսկ այտուցվում:
Իսկ ոճաբաններն իրեն հերթին պարբերաբար նոր հնարքների են դիմում. Նրանք կոշիկի ներսից տեղադրում են հատուկ սիլիկոնե բարձիկներ, որոնք թույլ չեն տալիս ոտքը սահել կոշիկի մեջ: Բացի այդ միևնույն ժամանակ, մեծ կոշիկը չի սեղմում ու խանգարում արյան շրջանառությանը:
Անկասկած ավելի հաճախ, մեծ չափսի կոշիկներ աստղերը կրում են երկար զգեստներով՝ այն պակաս նկատելի դարձնելու համար:
Անի Գևորգյան